Հոդվածներ

Անչելոտին՝ մրցաշրջանի մասին. «Չեմ քննադատի ֆուտբոլիստներին»
18.05.2025
268 0

Կարլո Անչելոտին ձախողված մրցաշրջանը կապել է վնասվածքների հետ։ 

«Գնահատական տալ այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Վինիսիուսը, Վալվերդեն, Ռոդրիգոն և Կուրտուան, անհնար է։ Ես երբեք չեմ քննադատի այն ֆուտբոլիստներին, ովքեր այսքան տարիների ինձ երջանիկ պահեր են նվիրել։ 

Մրցաշրջանի ընթացքում մեզ համար ակնհայտ խնդիրը պաշտպանների վնասվածքներն էին։ Չափից շատ վնասվածքներ ու դրանք կարևորագույն ֆուտբոլիստների մոտ էին։ «Բարսայի» դեմ խաղին բացակայում էին Միլիտաոն, Ալաբան, Ռյուդիգերը, Կարվախալն ու Մենդին։ Խնդիրը հենց դա էր». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված