Հոդվածներ

Խվիչա Կվարացխելիա. «Իմ երազանքն է եղել հաղթել ՉԼ-ն «Ռեալի» հետ»
03.11.2022
3389 0

«Նապոլիի» ծագող աստղ Խվիչա Կվարացխելիան Corriere dello Sport-ի հետ զրույցի ընթացքում նշել է, թե որն է եղել իր երազանքը։ 

«Իմ գլխավոր երազանքն է եղել հաղթել ՉԼ-ն «Ռեալի» հետ։ Փոքր տարիքում ես երկրպագել եմ նրանց ու դիտել բոլոր հանդիպումները». նշել է վրացի ֆուտբոլիստը։

Խվիչան ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ 

Մի շարք թոփ ակումբներ արդեն իսկ սկսել են լուրջ հետաքրքրվածություն ցուցաբերել ֆուտբոլիստի նկատմամբ։ Նրանց թվում է նաև Մադրիդի «Ռեալը»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված