Հոդվածներ

Տրանֆերային նոր թիրախ «Ռեալի» համար
18.05.2025
362 0

«Ռեալը» հետաքրքրված է Անջելո Շտիլերի ծառայություններով։ 

Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի պնդմամբ, «Շտուտգարտի» և Գերմանիայի հավաքականի  հենակետայինը տեղ է գտել այն կիսապաշտպանների ցանկում, որոնց ծառայություններով հետաքրքրված է «Արքայական» ակումբը։

Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա մոտ 40 մլն եվրո։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Բարսելոնան»։ 

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման, դարձել 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված