Բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ:
Նոր համաձայնագիրը կգործի մինչև 2030 թվականի ամառ, հայտնում է ESPN-ը։
Բրազիլացին տարեկան կստանա 20 միլիոն եվրո՝ առանց հարկերի։ Բոնուսների հաշվին այդ գումարը կարող է հասնել մինչև 30 միլիոնի։
Վինիսիուսը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականից ու 315 խաղում խփել է 105 գոլ, կատարել 81 ասիստ:
Fanat, Realmadrid.am