Մարսելոն և Թոնի Կրոսը միասին 235 հանդիպում են անցկացրել իրենց կարիերայում։ «Ռեալի» կազմում այս զույգը միասին երկու գոլ է հեղինակել։ Այդ գոլերին ավելացել է ևս մեկը, որը խփվել է մեդիալիգայի շրջանակում։
Կրոսը Մարսելոյին հրավիրել է գերմանական մեդիալիգա, որի ընթացքում բրազիլացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Այդ գոլերից մեկը նա խփել է հենց Կրոսի փոխանցումից հետո։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Մարսելոն իր ունակությունները ցուցադրել էր նաև իսպանական մեդիալիգայում, որտեղ նա նաև իր սեփական թիմն ունի։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն