Հոդվածներ

Ալաբան վնասվածք է ստացել ու բաց կթողնի «Էլ Կլասիկոն»
21.10.2025
117 0

Դավիդ Ալաբան վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումը։

Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակում կայացած «Խետաֆեի» դեմ խաղի ընդմիջմանը ավստրիացին փոխարինվեց։ The Athletic-ի փոխանցմամբ, նա վնասել է աջ ոտքի մկանը։ 

Նշվում է, որ «Ռեալի» պաշտպանը չի կարողանա մասնակցել «Էլ Կլասիկոյին», որը կայանալու է հոկտեմբերի 26-ին։ 

Նշենք, որ «Սերուցքայինների» կազմում ներկա պահին վնասվածքներ ունեն ևս 6 պաշտպաններ։ «Կլասիկոն» հաստատ բաց կթողնեն Ֆերլան Մենդին, Անտոնիո Ռյուդիգերը, Դանի Կարվախալը, Դին Հաուսենը և Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված