• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսո. «Վինիսիուսն առանցքային կարևորություն ունի «Ռեալի» համար»

Հոդվածներ

Ալոնսո. «Վինիսիուսն առանցքային կարևորություն ունի «Ռեալի» համար»
21.10.2025
148 0

Խաբի Ալոնսոն կարևորել է Վինիսիուս Ջունիորի դերն «Արքայական» ակումբի կազմում։

«Վինին շատ լավ խաղացող է և առանցքային կարևորություն ունի թիմի համար այս մրցաշրջանում և ուներ նախկինում։ Նա վճռորոշ դեր է ունենում խաղի վրա։

Շատ ուրախ եմ, որ նա վայելում է խաղն ու ժպտում։ Օրերս ես խոսել եմ նրա հետ այն դերի մասին, որ նա կարող է ունենալ խաղի վրա, ինչպես դա արեց «Խետֆեի» դեմ հանդիպման ժամանակ։ Մեզ պետք է, որ նա շատ կենտրոնացած լինի խաղի վրա և այն ամենի, ինչը նրա մոտ ամենից լավն է ստացվում։ Վինիի ամենօրյա աշխատանքը լավն է և լավ է նաև այն, թե ինչպես է նա իրեն դրսևորում խաղերի ժամանակ». նշել է իսպանացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված