Հոդվածներ

Եվս մեկ վնասվածք. Օդրիոսոլան մկանային խնդիրներ ունի
07.02.2021
1865 0

«Հուեսկայի» դեմ խաղում Ալվարո Օդրիոսոլան մեկնարկային րոպեներից խաղալու հնարավորություն էր ստացել, սակայն իսպանացին չկարողացավ մասնակցել ողջ հանդիպմանը։

Խաղի 67-րդ րոպեին Զինեդին Զիդանը ստիպված էր փոխարինել նրան, քանի որ ֆուտբոլիստը մկանային խնդիրներ է ունեցել։ 

Օդրիոսոլայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարսելոն, իսկ Մենդին ստիպված եղավ փոխել խաղային դիրքը։ 

Եթե Օդրիոսոլայի վնասվածքը լուրջ եղավ, ապա երեքշաբթի օրը կայանալիք «Խետաֆեի» դեմ խաղում Զինեդին Զիդանը խնդրի առաջ է կանգնելու աջ պաշտպանի ընտրության հարցում։ 

Այդ հանդիպումը բաց է թողնելու նաև Թոնի Կրոսը, ով «Հուեսկայի» դեմ խաղում ստացավ 5-րդ դեղին քարտը։ 

«Ռեալի» կազմում վնասվածքներ ունեն նաև Ռամոսը, Կարվախալը, Լուկաս Վասկեսը, Վալվերդեն, Իսկոն, Ազարը և Ռոդրիգոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված