Արդա Գյուլերը չի ցանկանում վարձակալության հիմունքներով այլ ակումբ տեղափոխվել։
Relevoճ-ի տեղեկություններով, թուրք ֆուտբոլիստին դուր չի գալիս այն կարգավիճակն ու ստացած խաղաժամանակը, որն այժմ նա «Ռեալում» ունի։
Գյուլերը ցանկանում է մնալ «Արքայական» ակումբում և ավելի շատ խաղաժամանակ ստանալ, սակայն բացառված չէ նաև այլ ակումբ տեղափոխության տարբերակը։ Սակայն, նույնիսկ եթե նա հեռանա, ապա միայն ամբողջական տրանսֆերի պայմաններում։
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստի հարաբերությունները թիմակիցների հետ օր օրի լավանում է։ Նա սկսել է ավելի լավ խոսել անգլերեն ու շփվել խաղընկերների հետ։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում թուրք ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման՝ միջինում խաղադաշտում անցկացնելով 37 րոպե։
Los Merengues, Realmadrid.am