Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղը Վինիսիուս Ջունիորի համար 299-րդն էր «Արքայական» ակումբի մարզաշապիկով։ Խաղը Վինիի համար նշանակալի էր նաև նրանով, որ նա առաջին անգամ դաշտ էր դուրս եկել թիմի ավագի թևկապով։
Խաղից հետո բրազիլացին նշել է, թե ինչի ցանկանում հասնել «Ռեալի» կազմում։
«Յուրահատուկ զգացողություն է, երբ դու 24 տարեկանում արդեն այսքան հանդիպում ես անցկացրել այստեղ ու առաջին անգամ կրում ես թիմի ավագի թևկապը։ Սա շատ կարևոր նշանակություն ուներ ինձ և իմ ընտանիքի համար, այն ամենից հետո, ինչի միջով անցել ենք ու հասել այստեղ։
Սա յուրահատուկ է, քանի որ դու չգիտես, թե հաջորդ քայլին ինչ կարող է քեզ հետ տեղի ունենալ, և ես ուրախ եմ, որ կարողացել եմ դառնալ աշխարհի լավագույն ակումբի ավագներից մեկը։ Այս ամենի մասնին ես նույնիսկ չեմ երազել։
Հաջորդ խաղը լինելու է 300-րդը, բայց ես արդեն ցանկանում եմ անցկացնել 400-րդն ու 500-րդը և պատմություն կերտել «Ռեալի» հետ». նշել է Վինիսիուսը։
Los Merengues, Realmadrid.am