• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե որքան միավոր է վաստակել Մբապեն ոսկե գնդակի համար քվեարկությունում

Հոդվածներ

Հայտնի է, թե որքան միավոր է վաստակել Մբապեն ոսկե գնդակի համար քվեարկությունում
26.09.2025
610 0

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ոսկե գնդակի համար քվեարկության արդյունքում հավաքել է 378 միավոր։ Դա նրան թույլ էր տվել զբաղեցնել 7-րդ հորիզոնականը։

Առաջին տեղը գրաված Ուսման Դեմբելեն 321 միավորով գերազանցել է Լամին Յամալին, ով երկրորդն էր։

Ներկայացնում ենք լավագույն տասնյակը։

1. Ուսման Դեմբելե («ՊՍԺ») – 1380 միավոր, 

2. Լամին Յամալ («Բարսելոնա») – 1059  միավոր, 

3. Վիտինյա («ՊՍԺ») – 703  միավոր, 

4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 657  միավոր, 

5. Ռաֆինյա («Բարսելոնա») – 620  միավոր, 

6. Աշրաֆ Հակիմի («ՊՍԺ») – 484  միավոր, 

7. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 378  միավոր, 

8. Քոլ Փալմեր («Չելսի») – 211  միավոր, 

9. Ջանլուիջի Դոնարումա («ՊՍԺ» / «Մանչեսթեր Սիթի») – 172  միավոր, 

10. Նունու Մենդեշ («ՊՍԺ») – 171  միավոր։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված