Հոդվածներ

«Ռեալը» շնորհավորել է Ռոնալդուին
03.02.2021
2966 0

«Ռեալը» շնորհավորել է «Յուվենթուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին Իտալիայի գավաթի՝ «Ինտերի» դեմ խաղում դուբլ գրանցելուց հետո:

«Մեր ակումբի լավագույն ռմբարկուն, հիմա էլ՝ համաշխարհային ֆուտբոլի: Շնորհավորում ենք, Կրիշտիանու»,- գրված է «արքայական» ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Դեռևս հայտնի չէ, թե ինչու են մադրիդիստները պորտուգալացուն շնորհավորում հիմա, երբ նրա հաշվին 762 գոլ կա:

Ավելի վաղ ESPN-ն ու այլ հեղինակավոր աղբյուրներ հայտնել էին, որ մինչ «Ինտերի» խաղը Ռոնալդուն արդեն գերազանցել է Յոզեֆ Բիցանի ռեկորդն (759 գոլ) ու դարձել ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն:

Միևնույն ժամանակ RSSSF-ի փոխանցմամբ, 35-ամյա ֆուտբոլիստը դեռևս 4-րդ հորիզոնականում է (Պելե (767 գոլ), Ռոմարիո (772), Բիցան (805+)):

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված