Հոդվածներ

Բեյլև նշել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտին
11.07.2025
316 0

Գարեթ Բեյլն Ուսման Դեմբելեին համարում է «Ոսկե գնդակի» ակնհայտ ֆավորիտ։

«Այո, ես այդպես եմ կարծում։ Կարծում եմ՝ պետք է նաև հաշվի առնել, թե ինչ են հաղթել թիմերը։ Բոլորը, իհարկե, խոսում են անհատական ձեռքբերումների մասին, բայց եթե դու հաղթում ես այնպիսի տիտղոսներ, ինչպիսիք են Չեմպիոնների լիգան, ներքին թրեբլը, և հետո էլ Աշխարհի ակումբային առաջնությունը, ապա դա դժվար է գերազանցել։

Նա ոչ միայն ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, այլև ամբողջությամբ փոխեց իր թիմը, ինչն էլ հանգեցրեց տիտղոսների նվաճման։ Իմ կարծիքով նա ակնհայտ ֆավորիտ է», – ասել է «Ռեալի» նախկին վինգերը։

Հիշեցնենք, որ կիրակի ՊՍԺ-ն կհանդիպի «Չելսիին» Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված