• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հանուն «Ռեալի» Բելինգեմը հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» գայթակղիչ առաջարկից

Հոդվածներ

Հանուն «Ռեալի» Բելինգեմը հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» գայթակղիչ առաջարկից
06.05.2023
1799 0

Ջուդ Բելինգեմը հանուն Մադրիդի «Ռեալի» հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» ավելի շահավետ առաջարկից։ 

Անգլիական ակումբը 6 տարվ պայմանագիր է առաջարկել Բելինգեմին՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով, սակայն ֆուտբոլիստը որոշել է ընտրել «Արքայական» ակումբը։ 

Marca-ի փոխանցմամբ, Ջուդը որոշել է հետևել Կամավինգայի, Վինիսիուսի, Ռոդրիգոյի, Չուամենիի և Էնդրիկի օրինակներին, ովքեր ընտրեցին «Ռեալը», չնայած այն ամենին, որ ավելի լավ առաջարկներ ունեին այլ ակումբներից։ 

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված