• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լունինը թիմի հետ չի մեկնի ՉԼ-ի եզրափակչին. Դարպասը կպաշտպանի Կուրտուան

Հոդվածներ

Լունինը թիմի հետ չի մեկնի ՉԼ-ի եզրափակչին. Դարպասը կպաշտպանի Կուրտուան
30.05.2024
1701 0

Անդրեյ Լունինի մասնակցությունը ՉԼ-ի եզրափակչին շատ քիչ հավանական է, քանի որ դարպասապահը այս պահին վատառողջ է։ 

COPE-ի փոխանցմամբ, վերջին մի քանի օրերին Լունինը հարբուխի պատճառով չի մարզվել ընդհանուր խմբի հետ։ 

Այդ պատճառով նա թիմի հետ չի մեկնի Լոնդոն, և կմիանա ավելի ուշ, որպեսզի նվազի մյուս ֆուտբոլիստների վարակման ռիսկը։ 

Նշվում է, որ վերջնական որոշումը կկայացվի այսօր կայանալիք բուժզնման արդյունքում։ Ավելի հավանական է, որ ուկրաինացի դարպասապահը թիմին կմիանա շաբաթ օրը։   

Այդ կերպ գրեթե կասկած չկա, որ ՉԼ-ի եզրափակչում «Ռեալի» դարպասը պաշտպանելու է Տիբո Կուրտուան։ 

Los Merengues, Realmadrid.am