• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Նա վաղը կլինի՞ մեկնարկային կազմում․ կօգտագործենք այն ֆուտբոլիստներին, որոնց ամենաշատն ենք սովոր»

Հոդվածներ

Անչելոտի․ «Նա վաղը կլինի՞ մեկնարկային կազմում․ կօգտագործենք այն ֆուտբոլիստներին, որոնց ամենաշատն ենք սովոր»
18.01.2025
2436 0

Իսպանիայի առաջնության 20–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Լաս Պալմասի» հետ (19.01.2025 19:15):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Պրիմերայի երկրորդ շրջանի մեկնարկը կարևոր փուլ է, քանի որ մենք շարունակում ենք պայքարել Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար։ Այնուամենայնիվ, մենք շատ բան պետք է բարելավենք։ «Սելտայի» հետ խաղում իմ ուղղությամբ հնչած սուլոցները արդարացի էին, քանի որ «Բարսելոնայի» հետ վատ խաղը իմ սխալն էր»։

 «Վինիսիուսի որակազրկման պատճառով վաղը Էնդրիկը կխաղա մեկնարկային կազմու՞մ։ Դա տարբերակներից մեկն է, բայց վաղը մենք ծրագրում ենք օգտագործել այն ֆուտբոլիստներին, որոնց ամենաշատն ենք սովոր՝ Բրահիմին, Մբապեին և Ռոդրիգոյին։ Ամեն դեպքում, վաղը մենք շատ կզգանք Վինիսիուսի կարիքը։

Էնդրիկի նկատմամբ իմ կարծիքը չի փոխվել․ նա շատ երիտասարդ ֆուտբոլիստ է, որը Բրազիլիայից տեղափոխվել է «Ռեալ», և պետք է շարունակի հարմարվել։ Ինչպես և սպասում էինք, նա առաջընթաց է գրանցում և օգտվում է այն խաղային պրակտիկայից, որը ես նրան տրամադրում եմ։ Էնդրիկը մեծ պրոֆեսիոնալ է»։

 «Ալաբայի հետ ամեն բան կարգին է, նա իրեն լավ է զգում։ Երեկվա մարզմանը նա 40 րոպե խաղաց։ Դավիդը կընդգրկվի «Լաս Պալմասի» հետ առաջիկա խաղի հայտացուցակում և կարող է հայտնվել դաշտում, սակայն մեկնարկային կազմում չի լինի»։

«Ես զգում եմ «Ռեալի» ղեկավարության աջակցությունն այն պահից, երբ վերադարձա ակումբ, և դա այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև ես չհեռանամ։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Ֆլորենտինո Պերեսի և [«Ռեալի» գլխավոր տնօրեն] Խոսե Անխել Սանչեսի հետ»։

 «Մբապեի վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ չի փոխվել։ Նա շատ համեստ և հանգիստ անձնավորություն է, ով մեզ օգնում է դաշտում։ Կիլիանն ավելի ու ավելի է կատարելագործվում յուրաքանչյուր խաղում։ Նրա հարմարվելու փուլն ավարտված է»։

 «Սիմեոնեի խոսքե՞րը, երբեմն նման հայտարարություններ արվում են ուշադրություն գրավելու համար։ Ֆուտբոլում բոլորը գիտեն, թե «Ռեալ Մադրիդը» ինչ է իրենից ներկայացնում իր մոտ 125 տարվա պատմության ընթացքում, և դա, միգուցե, ճնշում է մյուսներին»։


Ամենակարդացված