Հոդվածներ

Նեյմար. «10 տարեկանում հնարավորություն ունեի տեղափոխվել «Ռեալ»
25.02.2022
2243 0

«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը պատմել է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ 

«Երբ դեռ 10 տարեկան էի, «Ռեալից» հրավեր էի ստացել։ Շատ ուրախ էի։ Դա «Գալակտիկոսի» ժամանակաշրջանն էր, և ես հետևում էի նույնիսկ նրանց մարզումներին։ Այդ ժամանակ ես ներկա էի նրանց հանդիպմանը և որքան հիշում եմ, բոլոր գոլերը խփեցին բրազիլացի ֆուտբոլիստները։ Եթե հիշողությունս չի դավաճանում, երկու գոլ խփեց Ռոնալդոն, մեկական գոլ խփեցին Ռոբինյոն, Կարլոսը և Բապտիստան։ 

Խաղից հետո ես լուսանկարվեցի նրանց հետ ու կարծես յոթերորդ երկնքում լինեի։ Ես փորձաշրջան էի անցնում «Ռեալում», որը տևեց մոտ 4-5 օր։ Վերջին օրը նրանք ցանկանում էին ներառել ինձ թիմում, որը պետք է Բարսելոնայում կայանալիք մրցաշարի մասնակցեր, բայց ես հեռացա։  Շատ էի կարոտել ընտանիքիս և ցանկանում էի վերադառնալ։ 

Մի խոսքով, ամեն ինչ պատրաստ էր, որ տեղափոխվեի «Ռեալ», սակայն ես վերադարձա Բրազիլիա». պատմել է Նեյմարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված