Հոդվածներ

Ռակիտիչ. «Բենզեման շատ հանգիստ կարող է ստանալ ոսկե գնդակը»
10.11.2021
1748 0

«Սևիլիայի» ներկայիս և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը իր կարծիքն է հայտնել Բենզեմայի՝ ոսկե գնդակը ստանալու հնարավորությունների մասին։ 

«Այն, ինչ Կարիմը անում է վերջին տարիների ընթացքում, ուղղակի աներևակայելի է։ Նա միշտ մասնակցում է խոշոր մրցաշարերի ու շատ հանգիստ կարող է ստանալ ոսկե գնդակը։ 

Նա շատ երկար ժամանակ է հանդես է գալիս «Ռեալի» կազմում և խփել է անչափ կարևոր գոլեր։ Ռոնալդուի հեռանալուց հետո նա դարձել է «Ռեալի» առաջատարը։  Նա յուրահատուկ է, և ես ցանկանում եմ շնորհավորել նրան այդ առիթով։ Ցանկանում եմ, որ Կարիմը շարունակի խաղալ նույն ոգով, միայն ոչ մեր դեմ խաղերում». նշել է Ռակիտիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված