• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» ևս երկու ֆուտբոլիստների է դիտարկում որպես Բենզեմային փոխարինող

Հոդվածներ

«Ռեալը» ևս երկու ֆուտբոլիստների է դիտարկում որպես Բենզեմային փոխարինող
04.08.2022
3253 0

Երկու երիտասարդ հարձակվողներ հայտնվել են Մադրիդի «Ռեալի» դիտակետում։ 

Նրանցից մեկը «Զալզբուրգի» 19-ամյա ֆուտբոլիստ Բենյամին Շեշկոն է, իսկ երկրորդը՝ «Նիցայի» 22-ամյա հարձակվող Ամին Գուիրին։ Այս մասին հաղորդել է  Onda Cero-ի լրագրող Ալբերտո Պերեիրոն։ 

«Սերուցքայինները» ավելի վաղ հետաքրքրություն էին ցուցաբերել նաև «Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ դե Տոմասի նկատմամբ, սակայն կարծես թե այդ տարբերակը որոշակի կասկածներ է առաջացրել։  Վերջինս «Ռեալի» ակադեմիայի սան է, և «Արքայական» ակումբում գիտեն նրա բարդ բնավորության մասին։ Հենց դա էլ ստիպել է մադրիդյան ակումբին հետ կանգնել նրա տրանսֆերը իրականացնելու մտքից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված