Հոդվածներ

Daily Mail. Մադրիդյան ակումբները կպայքարեն Լակազետի համար
18.01.2021
1646 0

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, եթե ֆրանսիացին չերկարաձգի պայմանագրի ժամկետը (2022թ.), ամռանը ակումբը կարող է վաճառել վերջինիս:

Նշվում է, որ «Ռեալը» «Ատլետիկոյի» հետ կպայքարի հարձակվողի տրանսֆերային իրավունքները գնելու համար: «Արքայական» ակումբում Կարիմ Բենզեմային փոխարինող է պետք Լուկա Յովիչի հեռանալուց հետո:

Բացի այդ էլ Լակազետը կոնֆլիկտ ունի «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, ինչն ավելի է մեծացնում հեռանալու հավանականությունը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված