• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդան. «Ցանկանում եմ, որ «Ռեալի» երկրպագուները համբերատար լինեն Ազարի հարցում»

Հոդվածներ

Զիդան. «Ցանկանում եմ, որ «Ռեալի» երկրպագուները համբերատար լինեն Ազարի հարցում»
16.03.2021
1498 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի հերթական վնասվածքի մասին։ 

«Սա նոր իրավիճակ է Ազարի համար։ Մինչ «Ռեալ» տեղափոխվելը նա շատ քիչ է վնասվածքներ ստացել։ Մենք ցանկանում ենք, որ նա հնարավորինս շուտ վերականգնվի և պատրաստ ենք օգնել նրան։ Հուսով եմ, որ նա շուտով կվերադառնա։ 

Նրա պայմանագրի ավարտին դեռ ժամանակ կա։ Մենք շատ ենք ցանկանում, որ նա վերադարձնի իր լավագույն մարզավիճակը, բայց ներկա պահին դա գրեթե անհնար է։ Ցանկանում եմ, որ «Ռեալի» երկրպագուները համբերատար լինեն Ազարի հարցում։ 

Պետք է ուղղակի սպասել, և բոլորը կտեսնեն, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստ է Ազարը». ասել է Զիդանը։

Հիշեցնենք, որ Ազարը հերթական վնասվածքն է ստացել և բաց կթողնի «Ատալանտայի» դեմ պատասխան հանդիպումը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված