Հոդվածներ

«Ատլետիկ Բիլբաոն» հետաքրքրված է Օդրիոսոլայի ծառայություններով
12.05.2021
1920 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Բիլբաոյի «Ատլետիկը», որը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փոքր ինչ ուժեղացնել թիմի կազմը։ 

«Արքայական» ակումբում պատրաստ են առաջարկներ լսել Օդրիոսոլայի տրանսֆերի համար։ 

Հիշեցնենք, որ 2018-ին «Սերուցքայինները» Օդրիոսոլայի տրանսֆերի դիմաց «Ռեալ Սոսյեդադին» վճարեցին 35 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված