• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» չի պարտվել Կարվախալի մասնակցությամբ խաղերում

Հոդվածներ

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» չի պարտվել Կարվախալի մասնակցությամբ խաղերում
17.01.2021
1317 0

Ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» պարտվել է 6 խաղերում («Շախտյոր» x2, «Կադիս», «Վալենսիա», «Ալավես», «Ատլետիկ Բիլբաո»)։

Այս խաղերի մեջ կա մեկ ընդհանրություն՝ Դանի Կարվախալը չի մասնակցել այդ խաղերին։ 

Նրա փոխարեն այդ խաղերում Զիդանը օգտագործել է կամ Լուկաս Վասկեսին, կամ Ալվարո Օդրիոսոլային։ 

Այս մրցաշրջանում Դանի Կարվախալը մասնակցել է 11 հանդիպման, որոնց ընթացքում դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանացուն խանգարում են վնասվածքները, իսկ ընդհանուր առմամբ նա հիանալի մրցաշրջան է անցկացնում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված