Հոդվածներ

Լուկաս Վասկես՝ 250 խաղ «Ռեալում»
04.11.2021
1721 0

«Օսասունայի» դեմ խաղում Լուկաս Վասկեսն իր 250-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում, բայց միայն «Շախտյորի» դեմ խաղում ֆուտբոլիստը Ֆլորենտինո Պերեսից ստացավ հոբելյանական մարզաշապիկը։

Լուկասն 8-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» կազմում և այս ժամանակահատվածում 12 տիտղոս է նվաճել ակումբի հետ. 3 Չեմպիոնների լիգա, 3 ԱԱԱ, 2 Լա լիգա, 2 Եվրոպայի Սուպերգավաթ ու 2 Իսպանիայի Սուպերգավաթ։

Լուկասն ամենաշատ խաղաժամանակն ստացել է 2017/18 մրցաշրջանում, որում 53 խաղի է մասնակցել։ Ընթացիկ մրցաշրջանում Լուկասն արդեն մասնակցել է 10 հանդիպման (8-ը՝ Լա լիգայում, 2-ը՝ Չեմպիոնների լիգայում)՝ տանելով 7 հաղթանակ, 1 ոչ-ոքի ու կրելով 2 պարտություն։


Ամենակարդացված