• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանը պատրաստ է Միլիտաոյին վարձակալության հիմունքներով տրամադրել «Տոտենհեմին»

Հոդվածներ

Զիդանը պատրաստ է Միլիտաոյին վարձակալության հիմունքներով տրամադրել «Տոտենհեմին»
14.01.2021
1274 0

Sport-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը պատրաստ է մրցաշրջանի մնացած հատվածում Միլիտաոյին վարձակալության հիմունքներով տրամադրել «Տոտենհեմին»։ Կատալոնական պարբերականը նշել է, որ Զիդանը այնքան էլ չի սիրում մրցաշրջանի միջնամասում ֆուտբոլիստներից հրաժարվել, սակայն ներկա պահին նա պատրաստ է բաժանվել Լուկա Յովիչից, Ալվարո Օդրիոսոլայից և Էդեր Միլիտաոյից։

Միլիտաոն այս մրցաշրջանում չի տպավորում իր խաղով և շատ քիչ է խաղաժամանակ ստանում գլխավոր մարզչի կողմից, իսկ Ժոզե Մոուրինիոն մեծ ցանկություն ունի բրազիլացի պաշտպանին իր թիմում տեսնել։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա պաշտպանը «Ռեալի» կազմում մասնակցել է ընդամենը երեք հանդիպման:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված