Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Ալավես» խաղից հետո
15.05.2024
1069 0

Իսպանիայի առաջնության 36–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալավեսի» դարպասը։

«Ռեալ Մադրիդը» 93 միավոր է վաստակել Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում, ինչը լավագույն արդյունքն է Անչելոտիի՝ ակումբում անցկացրած 5 տարիների ընթացքում։ Հատկանշական է, որ մրցաշրջանի ավարտին դեռ երկու տուր կա»

«Ռեալ Մադրիդը» դարպասը «չոր» է պահել Լա լիգայի 36 խաղից 20–ում, ինչը ակումբի ռեկորդ է։

«Ռեալ Մադրիդն» ընդամենը 22 գոլ է բաց թողել Լա լիգայի 36 տուրերից հետո, ինչը ակումբի ռեկորդի կրկնություն է (19/20 մրցաշրջան)»:

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայում չի պարտվում 30 խաղ (24 հաղթանակ և 6 ոչ–ոքի): Ակումբի ռեկորդը թարմացնելու համար ևս մեկ հանդիպում է հարկավոր»։

Կուրտուան «Ռեալի» առաջին դարպասապահն է 2008 թվականից ի վեր, որը 10 սեյվ է կատարում Լա լիգայի մեկ խաղում՝ բաց չթողնելով ոչ մի գոլ։ 16 տարի առաջ Կասիլյասը 11 հարված էր հետ մղել «Սարագոսայի» դեմ խաղում։

Կուրտուան «Ռեալի» առաջին դարպասապահն է, որը ընթացիկ մրցաշրջանում 3 անընդմեջ խաղ գոլ բաց չի թողնում։

Բելինգեմը Լա լիգայի մեկ խաղում 4–րդ անգամ է կարողանում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալ ընթացիկ մրցաշրջանում, ինչը Պրիմերայի ֆուտբոլիստների շրջանում ռեկորդ է։

Բելինգեմը 19 գոլ է խփել Պրիմերայում՝ «Ռեալ Մադրիդի» կազմում, նորամուտի մրցաշրջանում։ Միայն Ռոնալդոն (23), Վան Նիստելրոյը (25) և Ռոնալդուն (26) են աչքի ընկել ավելի շատ։

Վինիսիուսը 2024–ին մասնակցել է «Ռեալի» 24 գոլային գործողության (17 գոլ և 7 ասիստ), ինչը ռեկորդ է Պրիմերայի ֆուտբոլիստների շրջանում։

Գյուլերը Լա լիգայում գոլ է խփում 71 րոպեն մեկ, ինչը Լա լիգայի լավագույն արդյունքն է։

Միլիտաոն 100–րդ հաղթանակը տոնեց «Ռեալի» կազմում։


Ամենակարդացված