Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը կատակել է այն սցենարի մասին, որի դեպքում կարող է ավարտել կարիերան 2026 թվականին։
– Եթե դուք ավարտեք մրցաշրջանը՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը 7 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, կարիերան կավարտե՞ք, թե՞ կշարունակեք խաղալ ևս մի քանի տարի։
– Դե ինչ, եթե դա տեղի ունենա, ես հենց հիմա կստորագրեմ դրա տակ։ Կավարտեմ կարիերաս, համաձայն եմ։ Լավ, չեմ ստորագրի, որովհետև իրականում շատ եմ սիրում ֆուտբոլը, բայց դա ֆանտաստիկ սցենար կլիներ։ Քայլ առ քայլ վերականգնում եմ մարզավիճակս, այդ պատճառով այսօր ուզում եմ վայելել ամենօրյա յուրաքանչյուր մարզումը, որովհետև դա ինձ իսկապես մեծ հաճույք է պատճառում։ Երբ վնասվածք ես ստանում, սկսում ես շատ ավելի բարձր գնահատել ամեն բան, յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր խաղ, նույնիսկ յուրաքանչյուր ճաշկերույթ թիմակիցներիդ հետ»,- իսպանացու խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։
Fanat, Realmadrid.am