Հոդվածներ

Անչելոտի․ «Նրանք ևս մեկական հանդիպում կանցկացնեն Պրիմերայում»
15.05.2024
1201 0

Իսպանիայի առաջնության 36–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալավեսի» դարպասը։

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը

«Կրոսի ապագա՞ն, ակումբը և Տոնին չեն շտապում որոշում կայացնել։ Հիմա նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ հաղթել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ «Բորուսիայի» դեմ խաղից հետո ակումբում տարբեր թեմաներ են քննարկվում։ «Ոսկե գնդակ» Կրոսի՞ն, ես կցանկանայի դա, սակայն հազիվ թե հաջողվի, չնայած այս ամառ Եվրոպայի առաջնությունն է։ Եթե նա հաղթի ՉԼ–ն և Եվրոպայի առաջնությունը, ապա կարող է պայքարել այդ մրցանակի համար»։

«Այսօր Կուրտուան լավ խաղամակարդակով հանդես եկավ, Միլիտաոն նույնպես։ Նրանք օրեցօր ավելի լավն են դառնում։ ՉԼ–ին նրանք մոտենում են լավագույն պայմաններով։ Կխաղա՞ արդյոք Տիբոն Լոնդոնում։ Իրավիճակը հստակ է՝ Պրիմերայի վերջին երկու տուրերում նրանք մեկական հանդիպում կանցկացնեն»։

Ակումբում շատ են սիրում Գյուլերին, նա տաղանդ ունի և գոլեր է խփում անգամ այն դեպքում, երբ արժանի չէ դրան (ծիծաղում է): Մենք իրոք կարող ենք երկար տարիներ գերիշխել մյուս թիմերի նկատմամբ, քանի որ «Ռեալում» բազում տաղանդավոր ֆուտբոլիստներ կան»։

«Վինիսիուսը կարիերայի տպավորիչ փուլ է անցկացնում։ Նա շատ մոտ է ևս մեկ անգամ ՉԼ–ի տիտղոսը հաղթելուն։ Բելինգեմին դուր է գալիս իր դիրքը խաղադաշտում, նա օգնում է թիմին հարձակվելիս և պաշտպանվելիս»։

«Ընթացիկ մրցաշրջանը լավագույնն է իմ կարիերայում։ Մենք արժանիորեն հաղթեցինք Պրիմերայում, այդ պատճառով էլ երջանիկ ենք։ Այնուամենայնիվ, մրցաշրջանի ամենակարևոր խաղը դեռ առջևում է»։

«Մենք դարպասը «չոր» ենք պահել Պրիմերայի գրեթե 20 խաղում, դա շատ կարևոր փաստ է և թիմի պաշտպանողական խաղի արգասիքն է»։