Ինչպես հայտնում է Relevo-ն, Մադրիդի «Ռեալում» 18-ամյա Էնդրիկի մեջ տեսնում են այն ամենը, ինչի շնորհիվ նա առաջիկայում կարող է դառնալ թիմի հիմնական կենտրոնական հարձակվողը։ Այդ պարագայում «Սերուցքայինները» չեն ցանկանում բաց թողնել երիտասարդ ֆուտբոլիստին նույնիսկ վարձակալական հիմունքներով։
Մի քանի եվրոպական ակումբներ նրան մշտական խաղաժամանակ են խոստանում, սակայն «Ռեալից» հստակ հասկացրել են, որ թույլ չեն տա, որ Էնդրիկը հեռանա։
Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղ գտնել Մունդիալ 2026-ի Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում և քաջ գիտակցում է, որ աստղային ֆուտբոլիստների հետ պայքարում հեշտ չի լինելու դա անելը։ Էնդրիկն այս ամենը հայտնել է նաև ակումբի ներկայացուցիչներին, սակայն նրան վստահեցրել են, որ ակումբում հավատում են իրեն։
Ընթացիկ մրցաշրջանում նա 34 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում և հասցրել դառնալ 7 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am