Հոդվածներ

Նաչոն որոշել է կարիերան շարունակել ՄԼՍ-ում
04.05.2024
470 0

Նաչո Ֆերնանդեսն այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Մադրիդի «Ռեալից»։ 

Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբի ավագը հստակ որոշել է կարիերան շարունակել ՄԼՍ-ում։ Նշվում է, որ նա արդեն իսկ մերժել է ավելի շահավետ առաջարկներ։ 

Նշվում է նաև, որ Նաչոն իր որոշման մեջ ավելի հստակ է դարձել այն բանից հետո, երբ «Բավարիայի» դեմ խաղի երկրորդ կեսում նրան որոշեցին փոխարինել։ Պաշտպանը ամբողջությամբ չի հասկացել մարզչական շտաբի նման որոշումը։

Ընթացիկ մրցաշրջանում Նաչոն Լա լիգայում «Ռեալի» կազմում մասնակցել է 24 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված