Մադրիդի «Ռեալի» լեգենդ Լուկա Մոդրիչը պայմանագիր է կնքել «Միլանի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 39-ամյա Մոդրիչը ստորագրել է պայմանագիր մեկ տարի ժամկետով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Վերջին 13 տարիներին Մոդրիչը խաղացել է Մադրիդի «Ռեալի» կազմում, որտեղ անցկացրել է 597 հանդիպում, խփել 49 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում: Խորվաթն «Արքայական ակումբում» նվաճել է 27 տիտղոս, այդ թվում՝ վեց Չեմպիոնների լիգայի գավաթ: Մոդրիչը նվաճել է «Ոսկե գնդակ», ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակներ:
Խորվաթիայի ազգային թիմում նա անցկացրել է 188 հանդիպում, դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ և դարձել մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Fanat, Realmadrid.am