• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոսը կարծում է, որ «Կլասիկոյում» երկու թիմերն էլ թույլ են հանդես եկել

Հոդվածներ

Կրոսը կարծում է, որ «Կլասիկոյում» երկու թիմերն էլ թույլ են հանդես եկել
25.04.2024
800 0

Թոնի Կրոսն իր կարծիքն է հայտնել օրերս տեղի ունեցած «Կլասիկոյի» վերաբերյալ։

«Ճշմարտությունն այն է, որ «Կլասիկոյի» մակարդակը այնքան էլ բարձր չէր երկու կողմերից էլ։ Մենք պետք է դա ընդունենք։ Երկու թիմերն էլ շատ էին սխալվում ու շատ էին գնդակ կորցնում։

Եթե մենք լավ հանդիպում անցկացնեինք, ապա կարող էինք հաղթել նրանց 4։0 հաշվով». նշել է գերմանացի կիսապաշտպանը։ 

Հիշեցնենք, որ «Ռեալը» խաղի ընթացքում երկու անգամ հաշվի մեջ զիջողի դերում էր, սակայն խաղավերջում կարողացավ հաղթանակի հասնել Ջուդ Բելինգեմի գոլի շնորհիվ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված