Հոդվածներ

Մոդրիչը ճանաչվել է «Ռեալի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
02.02.2022
1659 0

Հունվար ամսվա արդյունքներով Լուկա Մոդրիչը ճանաչվել է «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ։ 

Քվեարկության արդյունքում խորվաթ ֆուտբոլիստը առաջ է անցել Վինիսիուսից, Բենզեմայից և Միլիտաոյից։ 

Սա իհարկե տպավորիչ ցուցանիշ է 36-ամյա ֆուտբոլիստի համար։ Հիշեցնենք, որ Մոդրիչը համարվում է «Ռեալի» ամենատարեց ֆուտբոլիստը։ 

Հունվար ամսին Մոդրիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Այդ գոլերից մեկը նա խփել է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված