Հոդվածներ

Մբապեն կհրաժարվի ահռելի գումարից, որպեսզի հեռանա ՊՍԺ-ից
24.04.2024
2172 0

Կիլիան Մբապեն կհրաժարվի գրեթե 130 միլիոն եվրոյից՝ ՊՍԺ-ից հեռանալու համար:

Այս մասին հաղորդում է լրագրող Ռամոն Ալվարեսը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գումարը կազմում է 127,8 միլիոն, որը պիտի ձևավորվի աշխատավարձի մի մասից ու հավատարմության բոնուսից:

Ավելի վաղ նշվում էր, որ աշխարհի չեմպիոնն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ ու կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված