Հոդվածներ

Կամավինգա․ «Ես կարողանում եմ նաև դաշնամուր նվագել և երգել»
05.03.2024
1111 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Լայպցիգի» հետ (07.03, 00:00)։

Առաջին հանդիպումն ավարտվել է «Արքայական ակումբի» նվազագույն հաշվով հաղթանակով։

«Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Այն, ինչ կատարվել է «Մեստալյայում»՝ շատ տարօրինակ էր։ Ես երբեք նման բան չէի տեսել»։

«Ես չգիտեմ, թե ինչու Բելինգեմը կարմիր քարտ ստացավ»։

«Մբապե՞ն, ես չեմ խոսել նրա հետ, չգիտեմ՝ ինչ ծրագրեր ունի հաջորդ մրցաշրջանում»։

«Մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստների խումբ ենք։ Մենք շատ բաներ ենք իրար հետ անում միասին»։

«Ես կարողանում եմ դաշնամուր նվագել, երգել։ Ունակ եմ շատ բաների (ծիծաղում է)»։

«Առաջ Չուամենին ծիծաղում էր իմ վրա, երբ ես նախորդ մրցաշրջանում պաշտպանի դիրքում էր խաղում, հիմա ես եմ նրա վրա ծիծաղում»։

«Իմ լավագույն խաղընկե՞րը, Վինին»։

«Չեմպիոնների լիգան ավելի դժվար է Լա լիգայից, քանի որ այն գլխավոր եվրոպական մրցաշարն է»։

«Ինչ պետք է անեմ ավելի լավը լինելու համա՞ր, ես պետք է ավելի կենտրոնացած լինեմ, ավելի շատ գոլեր խփեմ և գոլային փոխանցումներ կատարեմ, ինչպես նաև ուժեղացնեմ աջ ոտքով խաղը»։

«Լայցպիգի» դեմ խա՞ղը, շնորհակալություն։ Վերջապես առաջին հարցը հնչեց վաղվա խաղի մասին»։


Ամենակարդացված