• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդ» 1-2 «Լևանտե». դժգույն խաղ ու կորցրած միավորներ (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» 1-2 «Լևանտե». դժգույն խաղ ու կորցրած միավորներ (տեսանյութ)
30.01.2021
2042 0

Լա լիգայի 20-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Լևանտեին»։ Հանդիպման 9-րդ րոպեին մրցավարի անարդարացի որոշման արդյունքում հեռացվեց Էդեր Միլիտաոն։

13-րդ րոպեին Մարկո Ասենսիոն բացեց խաղի հաշիվը, իսկ 32-րդ րոպեին Խոսե Լուիս Մորալեսը հավասարեցրեց այն։ 64-րդ րոպեին մրցավարը անարդարացիորեն 11-մետրանոց նշանակեց «արքայական» ակումբի դարպասին, սակայն Կուրտուան կարողացավ հետ մղել այն։

Այնուամենայնիվ, 10 հոգով մնալն իրեն զգացնել տվեց ու 78-րդ րոպեին Ռոջերը կարողացավ հաշվի մեջ առաջ մղել իր թիմին ու ձևակերպել հանդիպման վերջնական հաշիվը՝ 1-2։

Այս խաղից հետո «Ռեալը» 40 միավորով մնում է երկրորդ հորիզոնականում, սակայն «Բարսելոնան» վաղը հաղթելու դեպքում շանս ունի շրջանցելու։

Լա լիգա. 20-րդ տուր. «Ռեալ Մադրիդ» 1-2 «Լևանտե» (Միլիտաո 9՛ կարմիր քարտ, Ասենսիո 13՛, Մորալես 32՛, Ռոջեր 78՛)


Ամենակարդացված