• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Օլմոն կարծում է՝ «Բարսելոնան» «Ռեալից» լավ է աշխատել տրանսֆերային շուկայում

Հոդվածներ

Օլմոն կարծում է՝ «Բարսելոնան» «Ռեալից» լավ է աշխատել տրանսֆերային շուկայում
04.08.2025
141 0

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն պատասխանել է իր թիմի և Մադրիդի «Ռեալի» տրանսֆերների վերաբերյալ հարցին։

«Մենք էլ ենք ուժեղացել և դարձել ավելի լավը։ Արդյո՞ք մենք ավելի ենք ուժեղացել, քան «Ռեալը»... Այո։

Բոլոր թիմերն էլ աշխատում են տրանսֆերային շուկայում, բայց մեզ չի հետաքրքրում, թե ում են նրանք ձեռք բերում։ Պետք է կենտրոնանանք ինքներս մեզ վրա», — փոխանցում է Օլմոյի խոսքերը Marca-ն։

Այս ամառ «Բարսելոնան» ձեռք է բերել դարպասապահ Ժոան Գարսիային, կիսապաշտպան Ռունի Բարդժիին և հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ «Ռեալի» կազմը համալրել են պաշտպաններ Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը, Դին Հաուսենը, Ալվարո Կառերասը, ինչպես նաև վինգեր Ֆրանկո Մաստանտուոն։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված