Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Մայամիում 1։0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» և նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Խաղի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց Գոնսալո Գարսիան, որն աչքի ընկավ հանդիպման 54–րդ րոպեին։
1/4 եզրափակիչում «Արքայական ակումբը» հուլիսի 6–ին կմրցի «Բորուսիա Դորտմունդ» – «Մոնտերեյ» զույգի հաղթողի հետ։