Արքայական գավաթ

Արքայական գավաթ
Արքայական գավաթ, 2025/26 մրցաշրջան

Մադրիդի «Ռեալը» մեկնարկեց 1/16 եզրափակիչից, որտեղ մրցեց ցածր դիվիզիոնի ներկայացուցիչ «Տալավերայի» հետ: «Արքայական ակումբը» հաղթեց 3-2 հաշվով: Դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն:

1/8 եզրափակիչում մրցակիցը Լա լիգա 2-ի՝ Սեգունդայի ներկայացուցիչ «Ալբասետեն» էր: «Ռեալը» հիմնական ժամանակում պարտվեց 2-3 հաշվով՝ վճռորոշ գնդակը բաց թողնելով ավելացված չորրորդ րոպեին և դուրս մնաց պայքարից:

Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում ապրիլի 18-ին մրցեցին Մադրիդի «Աթլետիկոն» ու «Ռեալ Սոսյեդադը», որոնք կիսաեզրափակիչում պայքարից դուրս էին թողել համապատասխանաբար «Բարսելոնային» ու Բիլբաոյի «Աթլետիկին»: Մադրիդյան ու բասկյան թիմերի միջև եզրափակիչի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց 4-3 հաշվով:

N Թիմ Խ Գ Մ
1 Բարսելոնա 36 91 : 32 91
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 36 72 : 33 80
3 Վիլյառեալ 36 67 : 43 69
4 Ատլետիկո Մադրիդ 36 60 : 39 66
5 Բետիս 36 56 : 44 57
6 Սելտա 36 51 : 47 50
7 Խետաֆե 36 31 : 37 48
8 Ռեալ Սոսիեդադ 36 55 : 56 45
9 Ատլետիկ Բիլբաո 36 40 : 53 44
10 Ռայո Վալյեկանո 36 37 : 43 44