Հոդվածներ

L'Equipe. Հակիմին երազում է «Ռեալ» վերադարձի մասին
14.05.2023
2108 0

Աշրաֆ Հակիմին կարող է հեռանալ «ՊՍԺ»-ից։ 

Օրեր առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ փարիզյան ակումբը դեմ չէ լավ առաջարկի դեպքում ամռանը բաժանվել Հակիմիից։ Ակումբում կարծում են, որ նա վատ ազդեցություն է թողնում Մբապեի վրա։ 

L'Equipe-ի փոխանցմամբ, Հակիմին երազում է «Ռեալը» վերադառնալու մասին։ Սակայն այս պահին նրա վերադարձը գրեթե անհնար է, քանի որ «ՊՍԺ»-ի ղեկավարությունը չի ցանկանում որևէ բանակցություններ ունենալ «Արքայական» ակումբի հետ։ 

Ընթացիկ մրցաշրջանում մարոկացի ֆուտբոլիստը «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված