Ակումբի մասին

Համառոտ նկարագիր

Ռեալ Մադրիդ ՖԱ

Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին։ Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը։ Լա Լիգայում ունի ռեկորդային 33 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային 13 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։

Ակումբն իր տնային խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում 1947 թվականից։ 2000 թվականի դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալն ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային գավաթներով։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Թիմ

Լավագույնները միշտ փայլում են

Ակումբի Ցուցանիշները






Գլխավոր մարզիչ

Կառլո Անչելոտի

Կառլո Միքելանջելո Անչելոտի՝ (իտալ.՝ Carlo Michelangelo Ancelotti, հունիսի 10, 1959թ., Իտալիա) իտալացի ֆուտբոլային մարզիչ, նախկինում՝ խաղացող (կիսապաշտպան)։ 2013-2015 թթ. մարզել է Մադրիդի «Ռեալը»։ Նրա մականունն է Կառլետո։ Անչելոտին խաղացել է որպես կիսապաշտպան «Ռոմայում»՝ լինելով թիմի ավագը և նվաճել է ակումբի հետ մեկ անգամ Իտալայի չեմպիոնի տիտղոսը և չորս անգամ Իտալիայի գավաթը, ինչպես նաև խաղացել է «Միլանում» 1980-ականների վերջում, որի հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը հինգ տարվա ընթացքում։ Իտալիայի ազգային հավաքականում անցկացրել է 26 խաղ և խփել մեկ գնդակ, մասնակցել է 1990-ի աշխարհի գավաթին։ Որպես մարզիչ աշխատել է «Ռեջիանայում», «Պարմայում», «Յուվենտուսում», «Միլանում», «Չելսիում» և ՊՍԺ-ում։

2021 թվականին վերադարձել է «Ռեալ»՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Զինեդին Զիդանին: