• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Աղբյուր. Անչելոտին խնդրել է վերադարձնել «Ռեալի» լեգենդին

Լուրեր

Աղբյուր. Անչելոտին խնդրել է վերադարձնել «Ռեալի» լեգենդին
25.01.2024
3757 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույս ունի, որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կվերադարձնի Կարիմ Բենզեմային, որն այս ամառ տեղաձոխվել է «Ալ Իթիհադ», հաղորդում է Sport.es-ը։

Իտալացի մասնագետը դիմել է Պերեսին՝ խնդրելով մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձնել 36-ամյա ֆուտբոլիստին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման դժգոհ է սաուդյան ակումբում իր կարգավիճակից և մտադիր է վերադառնալ Եվրոպա, սակայն այդ լուրերը հետագայում հերքվել էին։

Հիշեցնենք, որ Բենզեման «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2023 թվականներին։