Լուրեր

«Ռեալի» խորամանկ ծրագիրը
26.07.2025
397 0

Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ, չնայած նոր համալրումներին, թիմը դեռ թույլ տեղեր ունի։

Ամենախնդրահարույց դիրքը պաշտպանության կենտրոնն է։ «Սերուցքայինները» շարունակում են հետևել «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեի շուրջ ստեղծված իրավիճակին։

AS–ի հաղորդմամբ՝ չի բացառվում, որ «Արքայական ակումբը», տրանսֆերային պատուհանի վերջին օրերին, օգտագործելով «անսպասելիության գործոնը», փորձի գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Իսպանական գրանդը կարծում է, որ այդ պարագայում «կարմիրները» միգուցե տեղի տան և վաճառքի որոշում կայացնեն։

Եթե «Լիվերպուլը» չվաճառի 26–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա կա ռիսկ, որ նա հաջորդ տարի անվճար կհեռանա։ Մերսիսայդյան ակումբը զգուշանում է Տրենտ Ալեքսանդր–Առնոլդի սցենարի կրկնությունից։


Ամենակարդացված