Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերով, հաղորդում է Mundo Deportivo–ն։
«Արքայական ակումբը» 29–ամյա իսպանացու համար պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո։ Այնուամենայնիվ, «սերուցքայինները» գիտեն, որ «Ոսկե գնդակի» դափնեկրին ձեռք բերելը դժվար գործ է։ Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ իսպանացու տրանսֆերը վաճառել։
2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը ծանր վնասվածքի պատճառով մասնակցել է ընդամենը 4 խաղի։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30–ը։
Transfermarkt–ը Ռոդրիի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։