Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրված մնալ «Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբայի ծառայություններով, հաղորդում է AS–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» տպավորված են ՉԼ–ի 2024/25 մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստի ելույթներով։ Մասնավորապես, թե ինչպես նա կարողացավ «Ռեալի» դեմ խաղերում չեզոքացնել Կիլիան Մբապեի վտանգը։
Հաղորդվում է, որ 24–ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ, որը լրանում է 2027 թվականին։
Ընթացիկ մրցաշրջանում Սալիբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, դարձել 2 գոլի հեղինակ։