Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար նոր դարաշրջան է սկսում։
«Բարսելոնա» և ամբողջ աշխարհ՝ զգուշացեք։ «Ռեալի» համար նոր դարաշրջան է սկսվում»,– ուելսցու խոսքը մեջբերում է Madrid Xtra–ն։
Հիշեցնենք, որ ԱԱԱ–ում «Ռեալը» կիսաեզրափակիչում ծանր պարտություն կրեց ՊՍԺ–ից (0:4) և լքեց պայքարը։