• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կրոս. «Շատերի համար ես նացիստ դարձա, երբ քննադատեցի Օզիլին»

Լուրեր

Կրոս. «Շատերի համար ես նացիստ դարձա, երբ քննադատեցի Օզիլին»
05.03.2021
1495 0

Մադրիդի «Ռեալի» ու Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոնի Կրոսն ինստագրամի ուղիղ եթերում խոսել է սոցցանցերում իր հասցեին հնչող քննադատությունների մասին այն բանից հետո, երբ որոշեց քննադատել Օզիլին՝ Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու որոշում կայացնելուց հետո։

«ԱԱ-2018-ից հետո ես ասացի, որ ինձ դուր չի գալիս՝ ինչպես Մեզութ Օզիլը հեռացավ հավաքականից։ Շատերի համար ես այդ ժամանակ դարձա նացիստ։ Շիկահեր, կապույտ աչքեր, ամեն բան հակընկնում էր այդ որակմանը։

Հիմա յուրաքանչյուր ոք կարող է սոցիալական ցանցերում թաքնվել ֆեյք պռոֆիլի հետևում՝ անծանոթներին անդադար վիրավորելու նպատակով»,- Կրոսի խոսքերն է հաղորդում Mundo Deportivo-ն։