Լուրեր

«Ռեալում» չեն շտապում
29.07.2025
460 0

Մադրիդի «Ռեալում» վստահ են, որ Վինիսիուս Ժունիորը կվերադառնա իր լավագույն մարզավիճակին, հաղորդում է Marca–ն։

Բրազիլացին ցանկանում է երկարաձգել 2027 թվականին լրացող պայմանագիրը, սակայն նրա գործակալները ակումբից պահանջում են ավելի լավ ֆինանսական պայմաններով պայմանագիր։

«Սերուցքայինները» մտադիր չեն նման գումարներ վճարել Վինիսիուսին, այդ պատճառով էլ ակումբը չի շտապում։ «Ռեալում» նախընտրում են սպասել և տեսնել, թե արդյոք Վինիսիուսը կվերադառնա իր լավագույն մարզավիճակին։ Մադրիդցիները վստահ են, որ այդպես էլ կլինի։

Այնուամենայնիվ, բրազիլացին կարող է դժվարությունների բախվել, եթե շարունակի բարձր աշխատավարձ պահանջել՝ լավ խաղ չցուցադրելով։ «Ռեալի» ղեկավարությանը մարտահրավեր նետող ֆուտբոլիստները շատ հաճախ բախվում են լուրջ հետևանքների։


Ամենակարդացված