«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, պատասխանելով «Ռեալի» կողմից Լա լիգայի ղեկավարության վրա հավանական ճնշման մասին հարցին, ընդգծել է, որ «կապտանռնագույնները» չեն օգտագործում իրենց ակումբային հեռուստաալիքը մայրաքաղաքային ակումբի պես։
«Մենք միշտ ճկուն ենք ցանկացած իրավիճակում։ Մի բան հստակ կարելի է ասել՝ մենք մեր աուդիովիզուալ պլատֆորմը չեն օգտագործում այնպիսի հաղորդագրություններ տարածելու համար, որը ուժեղ հարված է հասցնում մարդկանց»,– Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo–ն։