Իսպանական Marca պարբերականը հրապարակել է 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Քվեարկությանը մասնակցել են լրագրողներ, համաշխարհային ֆուտբոլի պրոֆեսիոնալներ և երկրպագուներ։ Լամին Յամալը 3310 ձայնով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
«Բարսելոնան» ներկայացնում են նաև Պեդրին ու Ռաֆինյան, «Ռեալից» ներկա է Կիլիան Մբապեն, ԱՊԼ–ից՝ Վիրջիլ վան Դեյքը, մնացածը բոլորը ՊՍԺ–ի ֆուտբոլիստներ են։